Եվրամիության մեծահասակ բնակչության 70 տոկոսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափը: Այս մասին այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ փոխանցում է Euronews-ը:
«Եվրամիությունը պահել է իր խոստումը: Մեր նպատակը հուլիս ամսին Եվրամիության մեծահասակ բնակչության 70 տոկոսին պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժնով պատվաստելն է: Այսօր մենք հասել ենք այդ նպատակին»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ գործընթացը հաջողությամբ է պսակվել, սակայն ջանքերը պետք է շարունակվեն՝ զգուշացնելով, որ «Դելտա» շտամը շատ վտանգավոր է:
ԱՄՆ-ում մեծահասակ բնակչության 60 տոկոսը ստացել է պատվաստանյութի երկու դեղաչափը, մեկ դեղաչափ ստացել է մեծահասակ բնակչության 69 տոկոսը: