COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 26-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում կատարվել է 11729 պատվաստում, որից, ըստ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տրամադրած տեղեկատվության, առաջին դեղաչափ` 8341, երկրորդ դեղաչափ` 3388։
Նույն աղբյուրի հավաստմամբ՝ պատվաստվել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների 90 և մարզի բուժաշխատողների 70 տոկոսը: Առ այսօր պատվաստվող քաղաքացիների շրջանում որևէ արտառոց դեպք չի գրանցվել: