Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի միջուկային կարգավորման գործակալության նախագահ Ֆու-կեթա Տոյոշիի հետ։
Գործակալության ղեկավարը Հայաստանի հետ գործակցության պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ իրենք մշտապես վերազինում են ատոմակայանները և սարքավորումները՝ համապատասխանեցնելով դրանք ռիսկերին։ Անդրադառնալով գործակցության ուղղություններին՝ կողմերը մասնավորապես առանձնացրել են միջուկային անվտանգության կարգավորումների, միջուկային վառելիքի և միջուկային թափոնների կառավարման ոլորտները: