Արթիկ մտնող ճանապարհի այս հատվածը հանրապետական նշանակության է, այն կապվում է Հյուսիս- հարավ ավտոմայրուղու M1 հատվածին: Կառուցվում է 2021 թ. պետբյուջեի հիմնանորոգման ծրագրով։ Ընդհանուր երկարությունն 9 կմ է։ Ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 1 մլրդ 139 մլն դրամ։
Կարեն Շեկոյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման ծրագրերի կառավարման բաժնի պետ) - Ներառված են Արթիկի Շահումյան, Ղարիբջանյան փողոցները, ճանապարհային պատվածքի հիմնովին փոխարինում, ասֆալտե պատվածքով ճանապարհային ծածկ, նոր ջրահեռացման համակարգեր և մայթեր, կամրջային անցում, որոնք նույնպես հիմնանորոգվում են։
Հիմնանորոգումը կատարվում է փուլերով, նախ կառուցվում է կոմունալ ցանցը, ապա՝ մայթերը, ապա ասֆալտապատվում է։ Մայթերը կսալիկապատվեն, հատուկ նորոգվում են կամուրջները։
Կարեն Շեկոյան - Տվյալ պահին եզրաքարերի հիմք է փորվում, եզրաքարերը կտեղադրեն, մեկ այլ մասում ջրահեռացման համակարգի տեղադրման կառուցման աշխատանք է կատարվում, տարբեր հատվածում տեխնոլոգիական հատվածներում ընդհանուր պատվածքի կանցնենք։
Ասֆալտի պատվածքի հիմքը ամբողջությամբ քանդվելու է, և ավարտից հետո կունենանք բարեկարգ ճանապարհ, բնակչության համար բարեկարգ մայթեր, նորոգված կամուրջներ, բարձր որակի ճանապարհ։
Նման ծավալի աշխատանք Արթիկում չէր իրականացվել ավելի քան 10 տարի։ Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև նոյեմբերի վերջ։ Շրջայցի ընթացքում «Ճանապարհային դեպարտամենտի» ղեկավարները հետևում են աշխատանքների ընթացքին և որակին։
Վահագն Ստեփանյան («Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ծրագրերի կառավարման դեպարտամենտի պետ) - Տեմպերը նորմալ հունով՝ նոյեմբերի վերջ, բայց շատ ավելի արագ տեմպերից և պլանից առաջ են, ավելի վաղ կավարտեն։
Այս աշխատանքը ներառում է Ղարիբջանյան-Շահումյան փողոցի հիմնանորոգում, վերջնական կոմիսիան, երեք տարի երաշխիքային ժամկետ, թերությունները կապալառուն պետք է վերականգնի:
Շիրակում ճանապարհների հիմնանորոգման ծրագրով պետբյուջեով պլանավորված է իրականացնել ընդհանուր 32,5 կմ երկարությամբ հիմնանորոգում, 2021 թ. բյուջեով հատկացվում է 4 մլրդ դրամ։ Նման խոշոր հինգ շինարարական օբյեկտ կա հիմա մարզում։
Վահագն Ստեփանյան - Ճանապարհային դեպի Հյուսիս-հարավ ավտոմայրուղու աշխատանքները պլանավորում ենք մինչև Գյումրի, այս ճանապարհը կապում է Հյուսիս-հարավի M1 միջպետական ավտոճանապարհին, բացի դրանից, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Արթիկ-Անուշավան-Փանիկ ճանապարհը, որը կապում է Արթիկը միջպետական ավտոճանապարհին դեպի Արթիկ եկող ճանապարհները հիմնանորոգված կլինեն, թե՛ բնակարանների գինը, թե՛ մարդկանց բարեկեցիկ կյանքը կապահովվի:
Շիրակում Գյումրիից հետո մյուս խոշոր քաղաքը՝ Արթիկը, այս ծրագրերի ավարտից հետո հավակնում է դառնալ երկրորդ խոշոր տուրիստական քաղաքը։ Արթիկ տանող բոլոր ճանապարհներին հիմա շինարարություն է, նոր ճանապարհները շահագործման կհանձնվեն մինչև տարեվերջ։