Թուրքիան մտադիր չէ կրել այլ երկրների միջազգային պարտավորություններն ու Աֆղանստանում լարվածության սրացումից հետո նոր փախստականների ընդունել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Մենք զարմացած ենք Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հայտարարությունից, որը Թուրքիան անվանել է «առավել հարմար վայր» Աֆղանստանի փախստականների համար: Թուրքիան ոչ մի դեպքում չի ստանձնի երրորդ երկրների միջազգային պարտավորությունը և չի ընդունի փախստականների նոր հոսքի: Մենք այս մասին հայտնում ենք մեր գործընկերների բոլոր մակարդակներով՝ նշելով, որ Թուրքիան չի դառնա ԵՄ-ի սահմանապահը կամ ճամբար՝ ապաստան հայցողների համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: