Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մտադիր է բանակցություններ սկսել քաղաքական ընդդիմության հետ հաջորդ ամսվա ընթացքում: Բանակցությունները տեղի կունենան Մեքսիկայում՝ Նորվեգիայի աջակցությամբ, հաղորդում է Reuters-ը:
Դեռ մայիսին Վենեսուելայի ընդդիմությունը պատրաստակամություն էր հայտնել բանակցային սեղանի շուրջ վերադառնալու, որպեսզի ՕՊԵԿ-ի անդամ երկրում լուծվի քաղաքական ճգնաժամը:
Հունիսին Վաշինգտոնի, Բրյուսելի և Օտտավայի գլխավոր դիվանագետները հայտնել էին, որ կվերանայեն պատժամիջոցները Մադուրոյի կառավարության նկատմամբ, եթե ընդդիմության հետ երկխոսությունը հանգեցնի զգալի առաջընթացի՝ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու:
Reuters-ի փոխանցմամբ՝ տեղական Telesur հեռուստատեսային ցանցին տված հարցազրույցում Մադուրոն, անդրադառնալով ընդդիմության հետ քննարկումներին, հայտնել է. «Մենք սկսել ենք քննարկել բարդ և դժվարին օրակարգ»: