Հարավային ու Հյուսիսայի Կորեաների ղեկավարները համաձայնել են վերականգնել պաշտոնական Սեուլի և Փհենյանի միջև ուղիղ հաղորդակցությունը: Այս մասին հայտարարել են Հարավային Կորեայի նախագահի գրասենյակից՝ փոխանցում է Mehr գործակալությունը:
Նախագահականից տեղեկացնում են, որ ապրիլ ամսից սկսած երկու երկրների առաջնորդները կապ են հաստատել:
Երկու երկրների ղեկավարները նաև համաձայնել են խթանել երկկողմ հարաբերությունների բարելավման և վստահության վերականգնման գործընթացը:
Հարավային ու Հյուսիսային Կորեաների հարաբերությունները խզվել էին 2020-ի հունիսի 9-ին, երբ հարավկորեացիները հակակառավարական կոչ պարունակող թռուցիկներով օդապարիկներ էին ուղարկել դեպի Հյուսիսային Կորեա: