Լիբանանի խորհրդարանի պատգամավորական հայկական բլոկը՝ Հակոբ Բագրատունու գլխավորությամբ, հանդիպել է նորանշանակ վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ: Այս մասին պատգամավորը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
Բագրատունին հույս է հայտնել, որ Միկաթին պայքար կսկսի կոռուպցիայի դեմ, կհետաքննի Բեյրութի պայթյունը: Բագրատունին նաև շեշտել է կառավարության կազմում հայկական ներկայացվածության անհրաժեշտության մասին: