Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 23032 նոր դեպք՝ ընդհանուր թիվը հասցնելով 6 մլն 172812-ի: Սա հունիսի 30-ից սկսած նվազագույն ցուցանիշն է: Այս մասին հաղորդում են նոր վարակի դեմ պայքարող օպերատիվ շտաբից՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Այս երկրում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 779 մարդ: Իսկ ընդհանուր առմամբ՝ մահացության դեպքերը 155380 են:
Ռուսաստանում շարունակում է բուժում ստանալ 490482 հիվանդ: