Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հրապարակել է շահառուների թվի վերաբերյալ հաշվետվություն՝ հուլիսի 21-ի դրությամբ:
Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած 43 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։
Այսպիսով, հիմնադրամի հիմնական շահառուների թիվը 4220 է։ Տվյալ թվից 416-ը հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:
Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ bit.ly/38p9RIN։