Միացյալ Թագավորությունում և Հյուսիսային Իռլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը հրաժեշտի նպատակով հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսի հետ և շնորհակալություն հայտնել Հայաստանին ու Արցախին օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին դեսպանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբոբում:
«Այսօր առավոտյան հրաժեշտի նպատակով հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսի հետ: Երախտագիտությունս եմ հայտնել իմ պաշտոնավարման ընթացքում Հայաստանին ու Արցախին ցույց տված իր գերազանց աջակցության համար: Նրա օգնությունը բեկումնային է հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման գործում»,- գրել է նորանշանակ դեսպանը: