Մեկնարկել են ԱՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի հարակից տարածքում բնակելի տների շինաշխատանքները։
Ընդհանուր առմամբ կառուցվելու են 4 սենյականոց 90 առանձնատուն։ Տարածքի կառուցապատման ընդհանուր մակերեսը 16,5 հա է, հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:
Ներկա դրությամբ իրականացվում է հիմքերի տեղադրման համար նախապատրաստական` հողային աշխատանքներ։
Աշխատանքներն իրականացվելու են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։