Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) պարտություն է կրել մեկնարկային գոտեմարտում:
2018 թ. Եվրոպայի չեմպիոնը պայքարն սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ պարտվել է ղազախ Ժանսայ Սմագուլովին: Ղազախ մարզիկի հաջորդ մրցակիցը կլինի կանադացի Մարգելիդոնը: