Մամուլում տարածվող տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, տեղեկանում ենք Արարատի մարզպետարանի Ֆեյսբուքի էջից:
«Հուլիսի 26-ին՝ ժամը 11։30-ից սկսած,
հակառակորդը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։ Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է։
Լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և խուճապ տարածող սահմանային իրավիճակին առնչվող տեղեկություններ հրապարակելուց»,- ասված է մարզպետարանի գրառման մեջ: