Հուլիսի 26-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1264 նոր դեպք՝ գրել է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1665 մարդ, մահացել է 26 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 404 023, այստեղից ապաքինվել է 374 753 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 714:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 19 375 փորձարկում, այդ թվում 9 807-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 9 568-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 6.52% է, վերջին 14 օրվանը՝ 5,73%, վերջին 7 օրվանը՝ 6.44%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 404 339 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 572 պացիենտ:
Կարանտինում գտնվում է 62 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 247 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 737 անձ: