Հայաստանում պատվաստվողների կտրուկ աճ է դիտվում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
«Վերջին 3 շաբաթվա ընթացքում ունենք պատվաստվողների, պատվաստվել ցանկացողների կտրուկ աճ: Այս միտումը շարունակվում է: Երեկվա դրությամբ 150 հազարն արդեն անցել ենք»,- ասել է Ավանեսյանը:
Ավանեսյանի խոսքով՝ պատվաստումների վերաբերյալ տարածվում է կեղծ տեղեկություն, արվում է հակաքարոզչություն: Բայց առողջապահության նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց, որ պատվաստվելը կարևոր է:
«Դրսևորելով հանրային պատասխանատվություն՝ մեկս մեկիս պաշտպանելու և հանրային իմունիտետ ստեղծելու համար ամեն քաղաքացի պետք է ակտիվ կերպով իր ներդրումն ունենա»,- հավելել է Ավանեսյանը: