Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետի պաշտնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գայանե Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է, որ այսօր նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին։
«Ներկայացնելով Գայանե Գաբրիելյանին, առանձնահատուկ ընդգծել եմ նորանշանակ տեղակալի՝ պետական համակարգում երկար տարիների աշխատանքի փորձը և մասնագիտական հմտությունները, որոնք թույլ կտան նոր լիցք ներարկել և արդյունավետության նոր սանդղակ սահմանել նախարարության գործունեության մի շարք ոլորտներում։
Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ տիկին Գաբրիելյանը պատրաստակամություն է հայտնել իր փորձն ու գիտելիքները մեծ նվիրումով ներդնել շրջակա միջավայրի կայուն զարգացման ուղղությամբ։
Գայանե Գաբրիելյանին վստահված է համակարգել Շրջակա միջավայրի նախարարության 4 վարչությունների, 2 ՊՈԱԿ-ների և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի աշխատանքները»,- գրել է Ռոմանոս Պետրոսյանը: