Պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում պեղումներ կիրականացվեն: Հնագիտական շերտ չհայտնաբերելու դեպքում մասնավոր ընկերություններից մեկը ներդրումներ կանի այնտեղ գինետուն, խաղողի այգիներ հիմնելու համար: Եթե Արարատի մարզի պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում մշակութային շերտ հայտնաբերվի, կառույցները, գտածոները կվերականգնվեն, կփոխանցվեն թանգարաններին, տարածքին էլ ձեռք չեն տա: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկել է կնքել քառակողմ հուշագիր:
Լուսինե Իգիթյան (ԿԳՄՍՆ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ) - Քառակողմ պայմանագրի մասնակիցները Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտն է, որը ձևավորելու է արշավախումբ, նաև Ներդրումների աջակցման կենտրոնը և կազմակերպություն, որը ներդրումներ է ցանկանում կատարել. «Այէթնոսը»:
Այժմ զննում են տարածքը: Պեղումները կիրականացվեն սեպտեմբերից մինչև նոյեմբեր՝ մասնավոր ընկերության միջոցներով:
Լուսինե Իգիթյան - Պեղումների արդյունքում պարզ կդառնա՝ արդյոք ներդրողը կարո՞ղ է ինչ-որ ներդրումներ կատարել, թե՞ պատմական քաղաքը կմնա այնպիսին, ինչպիսին ներկայումս է: Այսինքն՝ այդ վայրին ձեռք չենք տալու:
Գերատեսչությունից նշում են՝ որևէ հուշարձան հայտնաբերելու դեպքում ընկերությանը այլընտրանք կառաջարկվի: