Կիևը պետք է քննարկի Դոնբասի ուժային ճանապարհով ազատագրման տարբերակը Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: Այս մասին Obozrevatel հեռուստաալիքին ասել է Ուկրաինայի ժամանակավորապես գրավյալ տարածքների նախարարի նախկին տեղակալ Յուրի Գրիմչակը:
«Կցանկանայի, որ դա տեղի ունենար քաղաքական ու դիվանագիտական միջոցներով, բայց բանակը պետք է պատրաստ լինի զենքի հնարավոր կիրառմանը»,- ասել է նախկին պաշտոնյան:
Նրա խոսքով՝ Պետդումայի ընտրություններին Դոնբասում բնակվող ռուսաստանցիների մասնակցությունը խոսում է այդ հողերը միավորելու Մոսկվայի մտադրության մասին:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միաժամանակյա քաղաքացիությունը չի խանգարի Դոնբասի բնակիչներին՝ մասնակցել սեպտեմբերի 17-19-ը կայանալիք ընտրություններին: