Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 23-26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 157 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 33, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, սառը զենքի հայտնաբերման՝ 19, զենք-զինամթերքի առգրավման` 16, խարդախության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման` 10, ծեծի՝ 9, խուլիգանության՝ 4, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու` 3, ապօրինի ծառահատման, բնակարանային գողության, ավազակային հարձակման, փաստաթղթի կեղծիքի և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 2-ական, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություններ ունենալու, որսագողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, կաշառակերության, հարկերից խուսափելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, յուրացման կամ վատնման, ռազմական նշանակության արտադրանքի մաքսանենգության, սահմանն ապօրինի հատելու, պետական-հասարակական ունեցվածքի գողության և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 12 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար. 6 մարդ զոհվել է, 69-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: