Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հյուսիսային և հարավային ամերիկացիներին կոչ է արել ստեղծել համակեցության նոր մոդել՝ հայտնում է lenta.ru-ն:
Ըստ Օբրադորի, ամերիկյան երկրների միջև հարաբերությունների հին մոդելն արդեն սպառված է, այն ապագա չունի: Մեքսիկայի նախագահը Լատինական Ամերիկայի պետություններին առաջարկել է միավորվել Եվրամիության տեսքով՝ պահպանելով իրենց պատմությունը, իրականությունն ու ինքնությունը:
Մեքսիկայի նախագահը ողջունել է Կուբայի դիմակայությունը, որը 60 տարի ապրում է Միացյալ Նահանգների տնտեսական շրջափակման մեջ: Նա կոչ է արել Ամերիկյան պետությունների կազմակերպությանը (OAS)՝ դադարել լինել «ինչ-որ մեկի ծառան» և իրական միջնորդություն ցուցաբերել մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերով հակամարտություններում:
Երկու պետությունն էլ՝ Մեքսիկան և Կուբան, այսօր տուժոմ են ԱՄՆ քաղաքականությունից: Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը որոշել է նոր պաշտպանիչ շինություններ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին՝ անօրինական միգրացիային հակազդելու համար: Նախագիծը նախատեսում է սահմանային ամբարտակի նորոգում և դրա վրա լրացուցիչ արգելապատնեշների տեղադրում:
Հուլիսի 22-ին էլ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ սահմանեց Կուբայի հեղափոխական զինված ուժերի նախարար Ալվարո Լոպես Միերայի նկատմամբ: Վաշինգտոնը ցանկանում է ուշադրություն հրավիրել բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալված ավելի քան 400 կուբացու անհետ կորելու փաստի վրա: