Հուլիսի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 910 դեպք, որոնցից 219 168-ը` առողջացած, 4590-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4037 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 310 356 թեստավորում:
Այսպիսով՝ երեկ կատարվել է 5049 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 112 նոր դեպք: Ունենք 106 առողջացած և 3 մահվան դեպք: