Այսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը հանդիպել են Հայաստանում «Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ղեկավար Փիթեր Գյորթլերի հետ:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի Միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ:
Պարոն Ջհանգիրյանը ողջունել է հյուրերին և նշել, որ ԲԴԽ-ի և IRZ-ի համագործակցությունը բավականին կարևոր է և առաջնային՝ դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու հարցում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրականացվող ծրագրի աշխատանքային պլանը, որի շրջանակում նախատեսվում է անցկացնել աշխատաժողովներ, վերապատրաստումներ, ուսումնական այցեր ինչպես ԲԴԽ անդամների, այնպես էլ Դատական դեպարտամենտի աշխատակիցների համար:
Կողմերի միջև հանդիպումները շարունակական բնույթ են կրելու: