Հուլիսի 26-ին՝ ժամը 11։52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաբայան փողոցի շենքերից մեկի նկուղում նռնակ է հայտնաբերվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Փրկարարները նկուղում հայտնաբերել են փաթեթավորած 2 հատ «Ֆ-1» տեսակի մարտական նռնակ՝ պայթուցիչով և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։