ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում՝ լրագրողների հետ զրույցում, հայտնեց, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում աճում է:
«Աճը կտրուկ չէ, աստիճանական է, այնուամենայնիվ հասկանում ենք, որ առաջիկայում՝ աշնան առաջին կեսին, ունենք նոր ալիքի գալու վտանգ»,- ասաց Ավանեսյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանում և՞ս շրջանառվում է վիրուսի «Դելտա» շտամը, Ավանեսյանն ասաց.
«Այս պահին, օրինակ, նմուշ դեռ չունենք, բայց, իհարկե, Հայաստանում էլ շրջանառվում է, որովհետև օդային բաց սահմաններ ունենք Ռուսաստանի, Վրաստանի հետ, և եվրոպական շատ երկրներում էլ այդ շտամը մեծամասնություն է կազմում»: