Հուլիսի 17-ից հուլիսի 23-ը ԱՄՆ-ում հրաձգության 915 դեպք է գրանցվել, մահացել է 430 մարդ, վիրավորվել 1007-ը: Նման գնահատականները կիրակի ներկայացրել է ամերիկյան ABC հեռուստաընկերությունը` վկայակոչելով Gun Violence Archive հետազոտական կազմակերպության տվյալները:
Կազմակերպության գնահատականների համաձայն՝ ԱՄՆ-ում 2020 թվականին մոտ 43 հազար մարդ է զոհվել հրաձգության տարբեր միջադեպերի ժամանակ: Սա «Զենքի բռնության արխիվային» թիմի կողմից երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: Այս տարի ԱՄՆ-ում հրազենի օգտագործման հետևանքով 24 հազար մարդ է զրկվել կյանքից, և այս թիվը շարունակում է աճել:
«Զենքի բռնության արխիվը» հիմնադրվել է 2013 թվականին և ամեն օր վիճակագրություն է հրապարակում՝ հիմնվելով շուրջ 6500 աղբյուրից ստացված տեղեկությունների վրա: