Թունիսի նախագահ Քաիս Սաիդը պաշտոնանկ է արել վարչապետ Հիշամ Մաշիշին և սառեցրել է խորհրդարանի՝ Ժողովրդական ներկայացուցիչների ասամբլեայի աշխատանքը: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Վարչապետին հեռացնելուց բացի, պետության ղեկավարը անձեռնմխելիությունից զրկել է խորհրդարանականներին և արգելել է խոսնակին, բոլոր պատգամավորներին ու մի շարք պետական պաշտոնյաներին հեռանալ երկրից:
Քաղաքական գործչի որոշումներից հետո կառավարական զորքերը մտել են Թունիսի մայրաքաղաք: Զինվորականները տեղակայվել են քաղաքի կենտրոնում, ռազմական տեխնիկան շրջապատել է խորհրդարանի շենքը:
Նախագահը համապատասխան հրամանագրերը ստորագրել է հակակառավարական զանգվածային ցույցերի խորապատկերում, որոնք երկրում սկսվել են Թունիսի անկախության 64-րդ տարեդարձին: Ցուցարարները պահանջում են վերացնել կոռուպցիան, լուծարել խորհրդարանը և հետապնդել կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակի վատթարացման մեղավորներին:
Թունիսը COVID-19-ի զոհերի թվով աշխարհում առաջին տեղերից մեկում է: Պետության բժշկական համակարգը չկարողացավ հաղթահարել ծանրաբեռնվածությունը համաճարակի ընթացքում: Իշխանությունները խոստովանել են, որ երկիրը պատրաստ չէ համաճարակաբանական իրավիճակի վատթարացմանը և բանակը կկարգավորի ճգնաժամը: