Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: