Հուլիսի 14-ին մառախուղի պատճառով կորած զինծառայողի և վարորդի գտնվելու վայրի մասին դեռ նորություն չկա: Զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի որոնողական աշխատանքները, նաև ռուս գործընկերների միջնորդությամբ, շարունակվում են: Այս մասին «Լուրերին» հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Դեպքը տեղի էր ունեցել Հայաստանի հարավարևելյան ուղղությամբ: Պաշտպանական գերատեսչությունը տեղեկացրել էր, որ լուսադեմին մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական մեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, Նալբանդյանի և Տոռոզյանի հետ կապը կորել էր: