Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ստացվել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարման վերաբերյալ։
«Փաստերի հավաքման արդյունքում պարզվել է, որ անձը Մաճկալաշեն համայնքի 1989 թ. ծնված բնակիչ է, որն զբաղվում էր անասնապահությամբ և կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Այս մասին համայնքային իշխանությունները տեղեկացրել են ռուս խաղաղապահներին։ Այժմ նրանց միջնորդությամբ բանակցություններ են վարվում անձին վերադարձնելու ուղղությամբ։
ՄԻՊ աշխատակազմը շարունակում է ահազանգի վերաբերյալ ուսումնասիրությունները, արդյունքների մասին կտեղեկացնենք հավելյալ»,- Ֆեյսբուքի էջում գրել է Արցախի ՄԻՊ-ը: