Ճապոնիայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Տակեո Մորին բողոքի նոտա է հղել Ճապոնիայում ՌԴ դեսպան Միխայիլ Գալուզինին՝ վարչապետ Միշուստինի՝ Իտուրուպ կղզի կատարած այցի առնչությամբ՝ հաղորդում է ТАСС-ը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՌԴ դեսպանը կանչվել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարություն:
Ճապոնիայում ՌԴ դեսպան Միխայիլ Գալուզինը հայտնել է, որ ՌԴ-ն չի ընդունում ճապոնական կողմի բողոքը՝ փոխանցում է Kyodo գործակալությունը:
Երկուշաբթի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը աշխատանքային այց է սկսել Հեռավոր Արևելք ու Սիբիր: Ծրագիրը մեկնարկել է Կուրիլյան արշիպելագ, մասնավորապես Իտուրուպ կղզի վարչապետի այցով: Այցի ընթացքում ՌԴ վարչապետը հայտարարել է Կուրիլյան կղզիներում ազատ մաքսային գոտու հնարավոր ստեղծման և Կուրլյան կղզիներում ավելի արդյունավետ տնտեսական գործունեություն ծավալելու ծրագրերի մասին: