Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հերթական հաղթանակն է տարել:
Նա աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի դասական առաջին պարտիայում մրցել է Իրանից Ամին Տաբատանաեյի հետ, և պարտիայի 61-րդ քայլին ստիպել մրցակցին անձնատուր լինել:
Հիշեցնենք՝ Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է Սոչիում: