Հանքարդյունաբերության ոլորտում գաղափարը հաջող գործարկելուց հետո, պետությունը պարտավորեցնում է նաև այլ բիզնեսով զբաղվողներին բացահայտել իրական սեփականատերերին: 2022 թվականից օրենքն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի, ու նաև ԶԼՄ-ները ստիպված կլինեն բացահայտել, թե ով է իրականում կանգնած մեդիաբիզնեսի հետևում:
Ընդ որում, ճշմարտությունը ջրի երես հանելուն կօգնեն ոչ միայն այս կամ այն բիզնեսում ստուգումներ իրականացնելու լիազորություն ունեցող պետական մարմինները, այլև հենց լրագրողները՝ իրենց հետաքննություններով և հոդվածներով: Իրական սեփականատերերին բացահայտելը նշանակում է մեծացնել բիզնեսի թափանցիկությունը, իսկ լրատվամիջոցների դեպքում նաև նվազեցնել հանրային տրամադրությունները միջնորդավորված կառավարելու քաղաքական տարբեր ուժերի հնարավորությունները: