Պատմությունը Ադրբեջանի ուժեղ կողմը չէ. Հայաստանի արտգործնախարարության հակադարձումն է մի երկրի իշխանության, որն աչք ունի իր գրեթե բոլոր հարևանների պատմության, մշակույթի ու տարածքի վրա: Բաքվի համար պապենական ադրբեջանական հողեր են ոչ միայն Արցախը, Զանգեզուրը, Սևանն ու Երևանը, այլև Վրաստանի ու Իրանի ինքնիշխան տարածքների որոշ հատվածներ:
Փորձագետների կարծիքով, եթե Ադրբեջանն ունենա ևս երկու հարևանի հետ կոնֆլիկտ հրահրելու բավականաչափ ռեսուրս, Թբիլիսիին ու Թեհրանին տարածքային հավակնություններ ներկայացնելը կդառնա ժամանակի հարց:
Տարածաշրջանում ամենաուշը հայտնված, բայց բոլորին պատմական հաշիվ ներկայացնող սահմանակցի ախորժակի մասին Արթուր Խաչատրյանի ռեպորտաժում: