680 մլն եվրո՝ Սյունիքի դարպասների ամրացման և հարավի ճանապարհաշինության համար: Եվրամիության՝ Հայաստանին հատկացվող 2.6 մլրդ եվրոյի մի մասն է, որը ծախսվելու է երկրի ամենազգայուն հատվածներից մեկում՝ սահմանային գյուղերի խնդիրների լուծման համար:
Մոտ 600 միլիոնով կնորոգվեն ճանապարհներ ու կկառուցվեն նորերը, 80 միլիոնն էլ կհատկացվի զբոսաշրջոության զարգացմանը, մարզի գրավչության մեծացմանը, նաև գյուղատնտեսական ու էներգետիկ ծրագրերի:
ԵՄ աջակցությամբ իրականացվելիք ուղենշային 7 ծրագրերից մեկի մասին պատմում է Մուշեղ Իսախանյանը: