Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանին հերթական փոխհրաձգությունն է տեղի ունեցել:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ Տաջիկստանի սահմանամերձ գյուղի բնակիչները, առանց ղրղզական կողմի հետ համաձայնեցման, այսօր իրականացրել են «տարածքը ավազից մաքրելու աշխատանքներ»: Դեպքի վայր են ժամանել Ղրղզստանի սահմանապահներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու տեղացի բնակիչներ: Տաջիկները չեն ենթարկվել աշխատանքները դադարեցնելու ղրղզական կողմի պահանջին:
Կողմերի միջև սկսված լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ միմյանց ուղղությամբ քարեր են նետել: Նշվում է, որ այնուհետև փոխհրաձություն է սկսվել: