Հնդկաստանի արևմտյան Մահարաշտա նահանգում առատ տեղումները համատարած հեղեղումների ու սողանքների պատճառ են դարձել՝ փոխանցում է Al Jazeera-ն:
Տարերային աղետի հետևանքով բազմաթիվ ավերածություններ են եղել՝ դառնալով տասնյակ բնակիչների մահվան պատճառ:
Տարբեր լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ բնական աղետի զոհերի թիվը տատանվում է 76-125-ը: Կան բազմաթիվ վիրավորներ ու անհետ կորածներ:
Աղետի գոտում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ, որոնց ներգրավված են ցամաքային, ծովային և օդային ուժերը: Տարհանվել են տասնյակ հազարավոր բնակիչներ: