Երաժշտությունը, Zoom-ն ու երանգը՝ միացնող հայկական զումերանգ հավելվածն աշխարհում ամեն օր 200 հազարից մարդ է օգտագործում: 25 միլիոնից ավելի ներբեռնում ունեցող հայկական հավելվածի թիմը պայքարում է, որ այս տարի նոյեմբերին հայտնվի Սաուդյան Արաբիայի Ռիադում սպասվող Ձեռներեցության աշխարհի գավաթին:
100-ից ավելի հայտից եզրափակիչ փուլ անցած 12 թիմերից մեկը բիզնեսը խելացի դարձնող հայկական ընկերությունն է: Աշխարհին զարմացնելու են խելացի տան լուծումներով:
Մրցույթին կմասնակցեն գաղափարի փուլում, սկսնակ և արդեն արտադրանքի երկարատև փուլ անցած թիմերը: Մրցանակային ֆոնդը կգերազանցի 100 հազար դոլարը:
Մրցույթի հյուրընկալներն ու համակազմակերպիչները քննարկում են նաև՝ ինչպես հայկական տեխնոհամայնքը դուրս բերել համաշխարհային շուկա: Պետությունն էլ տեխնոոլորտը զարգացնելու համար կրթության վերափոխման ծրագրերին է անցել, բայց պետություն-մասնավոր գործակցության մտքերով:
Եվս մի քանի ժամ ու պարզ կդառնան աշխարհի ձեռներեցների հետ մրցող մեգամիջոցառման մասնակիցների անունները, նաև հազարավոր դոլարներ դուրս կգան այս դահլիճից՝ հայկական ընկերությունները զարգացնելու համար: