Մարտադաշտի ապացույցները հաստատում են, որ Թուրքիայի «Բայրաքթար» ԱԹՍ-ները, որոնք Ադրբեջանը կիրառել է Արցախում հայ խաղաղ բնակչության դեմ, պարունակում են ամերիկյան ընկերությունների, ԱՄՆ-ում տեղակայված օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներում (Կանադա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա, Նիդերլանդներ) տեղակայված ընկերությունների բաղադրիչներ և տեխնոլոգիաներ: