Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի եզրափակչում է: Եվրոպայի չեմպիոն մարմնամարզիկը հայ մարզիկներից առաջինն սկսեց պայքարը Տոկիոյում:
Դավթյանն իր հիմնական վարժությունում` հենացատկերում, վաստակեց 14.866 միավոր և փայլուն ցուցանիշով` 2-րդ տեղով, օգոստոսի 2-ին կայանալիք եզրափակչի ուղեգիր նվաճեց:
Առաջին տեղով եզրափակիչ դուրս եկավ Կորեան ներկայացնող Ջիհվան Շին, որը նույնքան միավոր հավաքեց, որքան հայ մարմնամարզիկը: