Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը՝ «կապված Հայաստանի ու Ադրբեջանի միջև առանձին սահմանային բախումների հետ»,- տեղեկացնում է IRNA գործակալությունը:
Խաթիբզադեն այս հայտարարությամբ հանդես է եկել այսօր՝ իր հիասթափությունը հայտնելով սահմանին մի քանի մարդու մահվան ու վիրավորման կապակցությամբ և զսպվածության ու սահմանային վեճերը խաղաղ հանգուցալուծման կոչ արել: