Ադրբեջանի հերթական սադրանքը սահմանին: Գեղարքունիքի հատվածում տեղի է ունեցել փոխհրաձգություն, թեթև վիրավորում է ստացել 3 հայ զինծառայող: Ադրբեջանական կողմը հայտնել է մեկ զոհի մասին:
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցություններով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում՝ ասել է Ժոնաթան Լաքոտը:
Արցախի ԱԳՆ-ն հետևողական արտաքին քաղաքականություն է վարում՝ ուղղված Արցախի ռազմավարական շահերի պաշտպանությանը և խթանմանը՝ գերատեսչության հայտարարությունը հիմնադրման 28-ամյակի առթիվ:
Գուրգեն Մարգարյանի գործով Եվրադատարանի վճռից մեկուկես տարի անց Ադրբեջանը հրաժարվում է կատարել ՄԻԵԴ պահանջը:
Ռուսաստանը հույս ունի, որ ոչ ոք չի ցանկանա ստուգել ՀԱՊԿ-ի ուժը՝ ասել է Սերգեյ Լավրովը:
Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 221 նոր դեպք: Առողջացել է 120, մահացել 4 մարդ: