Սիս համայնքում հիմնանորոգվել է Նիզամի փողոցը (324 մետր), որը բնակիչների համար երկար տարիներ երազանք է եղել: Այս մասին հայտնում է ՀՀ Արարատի մարզպետարանը:
Ծրագիրն իրականացվել է կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով։ Ճանապարհի հիմնանորոգման համար ծախսվել է 10 միլիոն 200 հազար ՀՀ դրամ, որից 30 %-ը հատկացրել է կառավարությունը, 70 %-ը՝ համայնքը: