Լիլիթն ընտանիքին զարմացրել է ուսանողության հետ համատեղ աշխատելու համար պետությունից անակնկալ հետ ստացած գումարով։ Նա առաջիններից մեկն է Հայաստանում, ում ուսման վարձի փոխհատուցման ծրագրով ՊԵԿ-ը եկամտահարկ է վերադարձրել։
Կենսաբանության ֆակուլտետի ավարտական կուրսում սկզբում մի քանի ամիս լաբորանտ է աշխատել, հետո աշխատել է Չարենցավանի դպրոցում։
Լիլիթ Գալստյան (եկամտահարկի վերադարձի ծրագրի շահառու) - Բուսաբունության ինստիտուտում աշխատած իմ ամսիների ու արդեն դպրոցում աշխատած ամիսների աշխատավարձից գանձված եկամտահարկը նստեց իմ հաշիվին, ստացել, ծախսել եմ:
Գումարի չափը՝ չենք հարցնում։ Միջինում այն է տատանվում է 300-500 հազար դրամի սահմաններում՝ կապված հանգամանքից, թե ուսանողն ինչ վարձատրությամբ է գործ արել։ Դիմողներն առավելապես IT ընկերությունում կամ դպրոցում կարիերա սկսող երիտասարդներ են, ովքեր վճարովի են սովորում։ Նախորդ ուսումնական տարվա համար վճարած գումարից նրանց հիմա փոխհատուցվում է իրենց աշխատավարձից գանձված 10 ամսվա եկամտահարկը. նոր մեկնարկած ծրագրի նախնական տվյալներն է ամփոփում Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչը։
Իննա Հախումյան (ՀՀ ՊԵԿ ՀՎՍ վարչության սպասարկման 3-րդ բաժնի պետ) - Առաջին տարին է, որ գործում է։ Քանի որ փաստաթղթերը ներկայացվում են ուսումնական տարվա ավարտից հետո 3 ամսում, հուլիսի 1-ից նոր հայտեր ենք ստացել։ Այս պահին ունենք 390 շահառու. մեծ մասի գումարը փոխհատացվել է, մյուսներին ընթացքում է:
Եկամտահարկը բյուջեից կարող են հետ ստանալ՝ ԲՈՒՀ-երի մագիստրատուրա, ասպիրանտուրա, օրդինատուրայում վճարովի սովորելու հետ միաժամանակ աշխատող անձինք։ Երկու պայման կա․ եթե շահառուն իրավունք ունի եկամտահահարկի վերադարձից օգտվել և՛ հիփոթեքի, և՛ այս ծրագրով, պետք է ընտրի դրանից մեկը։ Ապագա բժիշկներն, օրինակ, կարող են շահառու դառնալ մագիստրատուրայից օրդինատուրա բոլոր տարիների համար։
Բայց թույլատրվում է միայն մեկ մասնագիտության համար ծրագրին դիմել։ Հայտերի ընդունումը դեռ շարունակվում է։
Իննա Հախումյան - Փաստաթղթերը ներկայացվում են ուսումնական տարվա ավարտից հետո 3 ամսում, իսկ եթե քննությունները հանձնում են ուստարվա ավարտից հետո, թղթերը ներկայացնում են 6 ամսում: Փաստաթղթերը կարելի է ներկայացնել Հարկայինի սպասարկման ցանկացած բաժանմունք։ Ի դեպ, անկախ հանգամանքից, որ ծրագիրը կոչվում է «ուսման վարձի փոխհատուցում», պետությունից հետ ստացած եկամտահարկի գումարը շահառուն կարող է ծախսել ինչպես և որտեղ կուզի։