Վերջերս սպանված Հայիթիի նախագահ Ժnվենել Մոիզի հուղարկավորության արարողության ժամանակ արցունքաբեր գազ է արձակվել, սկսվել է հրաձգություն: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսին:
Կրակոցների մասին հաղորդագրությունները դեռ չեն հաստատվել, բայց հայտնի է, որ նախագահի թաղման վայրի մոտ տեղի ունեցած անկարգությունների պատճառով հուղարկավորությանը մասնակցելու ժամանած ԱՄՆ պատվիրակությունն ու այլ օտարերկրացիներ ստիպված են եղել թաքնվել մեքենաներում:
Ավելի վաղ գործակալությունը հաղորդել էր, որ Հայիթիի սպանված ղեկավարի զայրացած կողմնակիցները երկու օր շարունակ զանգվածային ցույցեր են անցկացնում՝ բողոքելով պետության ղեկավարի սպանության ոչ պատշաճ հետաքննության դեմ: Սպանության գործով 20 մարդ է ձերբակալվել, բայց շատ հարցեր դեռևս անպատասխան են: Ցուցարարների առանձին խմբեր փակել են ճանապարհները և հրկիզել անվադողեր:
Մոիզի վրա հարձակվել էին իր նստավայրում հուլիսի 7-ի գիշերը, և մահից առաջ նրան խոշտանգել էին: Մարդասպանների խմբից երեքը օտարերկրացի են: