Հանրապետության տարածքում հուլիսի 23-24-ը, 27-ին՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 25-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, հուլիսի 25-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևանում հուլիսի 23-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 24-27-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: