Վրաստանում պահպանվում է համաճարակային բարդ իրավիճակը: Հուլիսի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 460 նոր դեպք: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն:
Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 398 081 է: Նախօրեին կատարվել է 38 945 թեստավորում, որից 20 419-ը՝ հակամարմինների, 18 526-ը՝ PCR թեստով: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1082 պացիենտ:
Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 370 565 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 20 մարդ, ընդհանուր՝ 5 656: Դրականության օրական ցուցանիշը կազմում՝ 6,32%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 5,38%, վերջին 7 օրվանը՝ 6.03%:
Վրաստանում 1 օրում պատվաստվել է 8286 մարդ, ընդհանուր հաշվով երկրում իրականացվել է 391 781 պատվաստում: