Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ պետության ունեցվածքի մասնավորեցման հետ կապված՝ նախագահի գործառույթների մի մասը փոխանցվում է կառավարությանը և տեղական իշխանություններին՝ հայտնում է ТАСС-ը:
«Երկրի ղեկավարի գործառույթները՝ համաձայնեցնել բաժնետոմսերի լրացուցիչ թողարկումների հարցը, որոնք ստեղծվել են գյուղատնտեսական արտադրանքներ մշակող բաց բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման գործընթացում, Բելառուսի Հանրապետությանը պատկանող բաժնետոմսերը փոխանցվել են կառավարությունը»,- հինգշաբթի ասել է նախագահի մամուլի ծառայությունը:
Հրամանագրում նշվում է նաև, որ եթե բաժնետոմսերը պատկանում են վարչատարածքային միավորներին, գործառույթները համաձայնագրով փոխանցվում են «տարածաշրջանային գործադիր կոմիտեներին և Մինսկ քաղաքի գործադիր կոմիտեին»:
Այսպիսով, Լուկաշենկան փոխել է 1998 թվականի մարտի 20-ի իր հրամանագիրը «Բելառուսի Հանրապետությունում պետական գույքի մասնավորեցման մասին»: