Լոռու մարզի Լեռնապատ համայնքի դպրոց տանող ճանապարհը մինչև նոյեմբերի վերջ կվերանորոգվի: Միջհամայնքային ճանապարհ է, ընտրել են տուֆով սալարկման տարբերակը: Այս հատվածով անցնելիս մեքենաներն այլևս չեն վնասվի, հետիոտնի համար էլ անհարմարություններ չեն լինի:
Վերանորոգում են սուբվենցիոն ծրագրով՝ պետության ու համայնքի ներդրմամբ: Համայնքի երկու փողոցների վերանորոգման համար ներդրումը կազմել է 37,3 մլն դրամ, 22,4 մլնը՝ պետական միջոցներն են:
Շինարարները որակը երաշխավորում են: Գործն այնպես են անում, որ տևական ժամանակ խնդիր չառաջանա, առաջանալու դեպքում էլ, պետք լինի, հեշտությամբ վնասված քարերը կփոխարինեն նորերով:
Մանրամասները՝ տեսանյութում: