Առավոտից երեկո սպիտակ խալաթով երիտասարդ գիտաշխատողները տարբեր ջերմային պայմաններում մշակում են իոնային հեղուկը՝ կիրառության համար: Փորձերը տարաբնույթ են, կարող են տևել հինգ րոպեից մինչև մի քանի ամիս:
Իոնական հեղուկներն աշխարհում նոր զարգացող ուղղություն է: Նյութի ստացումը, քիմիական գործընթացների մշակումը, օրգանական սինթեզի ռեակցիաների նախնական ուսումնասիրություններն արդեն տվել են ցանկալի արդյունքներ: Իոնական ուղղությունը Հայաստանում նոր է և առաջին փորձերը հենց այս լաբորատորիան է իրականացնում:
Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում գիտական հետազոտությունները հնարավոր է դարձել կառավարության դրամաշնորհով՝ գիտական խմբերի մեկնարկի աջակցության ծրագրով: Իոնական հեղուկները քիմիական ռեակցիաների ժամանակ հանդես են գալիս որպես միաջավայր, կիրառվում կենսաբանական հետազոտությունների, տեխնոլոգիաների մեջ: Լայն կիրառելի է էլեկտրաշինության, մարտկոցների պատրաստման և այլ ոլորտներում:
Գիտական հոդվածներով խումբը հաստատել է իոնական հեղուկի՝ ավելի մաքուր միջավայրում հետազոտությունների կատարման դերի մասին: Հատկապես դեղագործության մեջ իոնական հեղուկները դարձել են առավել կարևոր՝ կիրառելով իզոտոպների մեջ:
Իոնական հեղուկների վերջնարդյունքը ոչ թե դեղորայք ստանալն է, այլ միացություններ, որոնք օրգանիզմն ավելի հեշտ է ընդունում: Դա թույլ կտա տվյալ բուժման դեպքում չվնասել մյուս օրգանները: Իոնական ուղվածության թեզը դեռ սրվակների մեջ է, արդյունավետության ինդեքսի մասին գիտական խումբը կարող է ավելի մանրամասն խոսել կլինիկական հետազոտություններից հետո:
Տեղական ու միջազգային դրամաշնորհներով կարողացել են նաև լաբորատորիան համալրել ժամանակակաից սարքերով՝ ավելի ճշգրիտ տվյալների ստացման համար: Մշակած նոր մեթոդաբանությամբ ու նոր սարքերով կան փորձեր, որ հնարավոր է սկսել և ավարտել նույնիսկ մինչև մեկ րոպե: Ստացված բաղադրությունների միախառնուրդից ստանում են արագ փոփոխվող գունային ռեակցիաներ: Որպես նոր զարգացող ուղղություն, վստահեցնում են՝ այն եկամտաբեր է, հնարավոր է նաև վաճառել միջազգային հետազոտական կենտրոններին: